Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստ է դառնալ Միութենական պետության անդամ, որն այժմ ներառում է Ռուսաստանը և Բելառուսը, գրում է Meduza-ն։

«Այդպիսի հեռանկարի դեպքում, ինչպիսին է Միութենական պետությունը, [որը կներառի] Ռուսաստանը, Բելառուսը և այլ պետություններ, որոնք կցանկանային միանալ այդ Միութենական պետությանը, մենք հաճույքով կաջակցենք այս գաղափարին և կլինենք Միութենական պետության լիիրավ անդամ»,- ասել է Բժանիան Soloviev LIVE-ի եթերում։

Բժանիան հավելել է, որ լիովին վստահ է՝ Միութենական պետության գաղափարը մոտ է Աբխազիայի ժողովրդին և «համապատասխանում է ազգային շահերին»։

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը գոյություն ունի 2000 թվականի հունվարից։ Միության անդամները քննարկել են ընդհանուր խորհրդարանի, սահմանադրության, միասնական արժույթի ստեղծման հարցը, սակայն չեն ընդունել այդ համաձայնագիրը։ 2019 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսվեցին բանակցությունները, իսկ 2021 թվականին կողմերը համաձայնեցրին 28 միութենական ծրագրեր՝ ուղղված Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրմանը։

Տաթև Ֆռանգյան