ԱՄՆ-ը պետք է անի ավելին` Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. կոնգրեսական
Քաղաքականություն
25.08.2022 | 13:07ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթեյմերը թվիթերյան գրառմամբ դատապարտել է Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա:
«Ես դատապարտում եմ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վրա Ադրբեջանի վերջին հարձակումները, որոնք տարածաշրջանում մարդկանց են սպանում և վիրավորում։
ԱՄՆ-ը պետք է անի ավելին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է կոնգրեսականը: