Դատախազությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու հարցով միջնորդագիր է ներկայացրել

Լուրեր

28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
28.06.2026 | 15:07
«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 14:57
ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի
28.06.2026 | 14:28
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է
28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
Բոլորը

Երևանի դատախազը «Երևանի պահածոների գործարան»-ի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում:

Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների: Քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի: Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ:

Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել: Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել: Ելնելով վերոգրյալից և նոր նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով` Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը»,-նշված է հաղորդագրության մեջ: