ԵԱՀԿ գործող նախագահը ՌԴ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ից ՌԴ-ի սանձազերծած պատերազմի 6-րդ ամիսը լրանալու կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն այսօր կրկին դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունն ու կանգնեցնել դրա հետևանքով շարունակվող մարդկային տառապանքներն ու կորուստները։ Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Անցած 6 ամիսների ընթացքում առանց դրդապատճառի ՌԴ պատերազմի մեկնարկն ընդդեմ Ուկրաինայի աննկարագրելի ավերածություններ ու տառապանքներ է բերել։ Մենք տեսել ենք, որ հազարավոսր մարդիկ են զոհվել ողջ Ուկրաինայում չտարբերակված հարձակումների արդյունքում»,- հայտարարել է Ռաուն։

«Կարևոր ենթակառուցվածքներին ուղղված ռուսական հարձակումները միլիոնավոր խաղաղ բնակիչների թողել են առանց կենսական ծառայությունների և ռեսուրսների հասանելիության։ Ռուսական ագրեսիան տեղահանել է միլիոնավոր մարդկանց՝ առաջացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ հումանիտար ճգնաժամը Եվրոպայում։ Հատկապես կանայք և երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի ավելի մեծ վտանգի՝ ստիպված լինելով լքել իրենց տները»,- ասել է ԵԱՀԿ նախագահը:

Նա նաև բարձրացրել է, այսպես կոչված, ֆիլտրման գործողությունների հարցը: Ռաուն դատապարտել է համատարած ձերբակալությունները և Ուկրաինայի քաղաքացիների բռնի արտաքսումը Ռուսաստան։

«Ուկրաինայի դեմ պատերազմն անհիմն է և անընդունելի։ Դա միջազգային իրավունքի և սկզբունքների բացահայտ խախտում է, որի վրա հիմնվել է մեր կազմակերպությունը։ Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Տաթև Ֆռանգյան