Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային օգնության ամենամեծ տրանշի մասին

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բոլոր ամերիկացիների անունից շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ և հայտարարել Կիևին 2,98 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Վերջին վեց ամսվա ընթացքում ուկրաինացիները ոգեշնչել են աշխարհին իրենց արտասովոր քաջությամբ և ազատությանը նվիրվածությամբ: Նրանք վճռական էին և ուժեղ ռուսական լայնամասշտաբ ներխուժման դեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Ուկրաինայի ժողովրդին, որը շարունակում է պայքարել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Ես հպարտ եմ հայտարարելու մինչ օրս անվտանգության աջակցության մեր ամենամեծ տրանշի մասին՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլարի սպառազինություն և տեխնիկա, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով»,- ընդգծել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, հակահրթիռային անօդաչու թռչող սարքեր և ռադարներ՝ «երկարաժամկետ պաշտպանության համար»։

«Վեց ամսվա անխնա հարձակումները միայն ամրապնդել են ուկրաինացիների հպարտությունը իրենց, իրենց երկրի և իրենց անկախության 31 տարվա համար: Այսօր և ամեն օր մենք կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի հետ միասին, որպեսզի հայտարարենք՝ խավարը, որը մղում է ավտոկրատիան, չի կարող համեմատվել ազատության բոցի հետ, որն ամենուր լուսավորում է ազատ մարդկանց հոգիները»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի երեք տեսակի անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ՝ Կիևի միջնաժամկետ և երկարաժամկետ պաշտպանական դիրքերն ապահովելու համար։

Տաթև Ֆռանգյան