«Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը»․ Թ․ Թովմասյանի կոչը միջազգային հանրությանը

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքն ու եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին նշված է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի տարածած հայտարարության մեջ։

Թովմասյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը։ Նրա հայտարարության մեջ ասվում է․

«Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ․ հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։

2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և
Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը»: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ միակողմանիորեն ոտնահարում է միջպետական պայմանավորվածությունները՝ միաժամանակ հարվածելով նաև միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերին, որոնք ամրագրված
են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949թ. չորս
կոնվենցիաներում և «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից՝ Ժնևի՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ, երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք զինված հակամարտության ժամանակ մարդու պաշտպանությանն ուղղված կանոնների համակարգ են։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան անդամ պետությունների միջև ստեղծում է փոխադարձ նախաձեռնությունների և օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, և գործում է փոխադարձության սկզբունքը: Ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների կատարման հրամայականը, ուստի հերթական դիմումներս եմ ուղղում միջազգային գործընկերներիս՝ դատապարտելու Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ ի պաշտպանություն անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների հիմնարար իրավունքների։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը օբյեկտիվ հարց է առաջացնում․ եթե
Ադրբեջանը չի կատարում նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքի
պահանջները, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչում Ի․Ալիևի պահանջները։
Ադրբեջանի կողմից այս հումանիտար պահանջների չկատարումն իրականում
ընդդիմանալու և պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու հնարավորություն է
ընձեռում՝ ի պաշտպանություն հումանիտար իրավունքի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը անհասկանալի դրդապատճառներով չի անում»։