Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ավելացնել կենսաթոշակները և նպաստները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Մասնավորապես առաջարկում ենք սահմանել` աշխատանքային կենսաթոշակների չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը համապատասխանաբար առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45.000 դրամ՝ 43.000 դրամի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35.000 դրամ 33.000 դրամի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամի համար 32.000 դրամ՝ 30.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած, զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 32.000 դրամ՝ 30.000  դրամի փոխարեն»,- ասաց նախարարը:

Այսպես, նախարարի խոսքով՝ ակնկալվում է, որ աշխատաքային կենսաթոշակի միջին ամսական չափը  կավելանա շուրջ 3100 դրամով, 43.200-ից կդառնա 46.300 դրամ, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5200 դրամով, 77.500-ից կդառնա 82.750 դրամ:

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` սահմանելով 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 39.000 դրամ՝ 37000 դրամի փոխարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց,  որ կենսաթոշակների հաջորդ որոշումը կկայացվի 2023 թվականին, բարձրացումը տեղի կունենա հուլիսի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։