ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցանկանում է անձամբ այցելել Զապորոժիեի ԱԷԿ

Լուրեր

19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին BBC-ին ասել է, որ ծրագրում է անձամբ գլխավորել առաքելությունը Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայան, և նման այցը պետք է տեղի ունենա «ոչ թե շաբաթների, այլ օրերի ընթացքում», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գրոսսին չի հստակեցրել, թե ինչպես են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մտադիր հասնել կայան՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքո՞վ, թե՞ ռուսական բանակի կողմից գրավված տարածքներով: Նա ընդգծել է, որ այս հարցը պետք է «մի կողմ դնել», քանի որ ստեղծված իրավիճակն անհապաղ լուծում է պահանջում։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ կազմակերպությունը մտադիր է գնահատել կայանի ընդհանուր վիճակը, անվտանգության համակարգերի ամբողջականությունն ու սպասարկելիությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումը։ Տեսուչները ցանկանում են նաև խոսել ինչպես ուկրաինական գործարանի անձնակազմի, այնպես էլ այնտեղ ներկա ռուսների հետ և մշտական ներկայություն հաստատել գործարանում:

Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը «նշել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն որքան հնարավոր է շուտ ատոմակայան ուղարկելու կարևորությունը, որը կկարողանա տեղում գնահատել իրական իրավիճակը»։
Ռուսական զորքերը մարտ ամսից գրավել են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Այն պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների, որոնցում Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց։

Տաթև Ֆռանգյան