Էջմիածնում կրակահերթն արձակվել էր «Opel»-ից, որը Երևան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտում այրել են․ ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: Ավելի ուշ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը: Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել էին զինված միջադեպի ժամանակ:

Վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված վիճակում, հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում, որի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած կրակահերթի:

2022թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Երևան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ գրեթե ամբողջությամբ այրված վիճակում: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ինքնաձիգ՝ այրված վիճակում: Քննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակվել է հիշյալ «Opel» մակնիշի ավտոմեքենայից:

Քրեական վարույթի շրջանակներում, Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այրված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։