7 ամսում զինծառայողների կորստի 40 դեպք է արձանագրվել, որից 14-ի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներ չեն եղել․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Օգոստոս ամսին բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 7 դեպք, որից առողջական խնդիրներով՝ 3, սպանություն` 1 դեպք, հրադադարի ռեժիմի խախտմամբ` 2 դեպք և 1՝ ջրահեղձման դեպք։ Այսօր հրավիրված «Մահեր բանակում․ ինչու՞ ոչինչ չի փոխվում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ բանակում մահվան բոլոր դեպքերը պետք է արտակարգ քննության առարկա դառնան։

«Երբ մոտեցման հիմքում նպատակ դրվի, որ ամեն զինծառայողի կյանքը գերագույն արժեք է, ապա պետք է լուծված լինոն այն գործոնները, որոնք են՝ բժշկական ծառայություն, դիրքերի անվտանգություն, կարգապահություն, պատշաճ հրահանգավորում և այլն, որոնցից կազմվում է զինվորական ծառայությունը, որովհետև մարդը իր պարտականությունն է կատարում պետության առաջ, պետությունն էլ իր պարտականությունը պետք է կատարի։ Պետությունը պարտավոր է ապահովել արժանապատիվ ծառայություն, դա չի լինում, մենք ահազանգում ենք, սակայն արձագանք չի լինում»,- նշեց Սաքունցը։

Նրա խոսքով՝ այս տարվա յոթ ամիսներին արձանագրել են զինծառայողի մահվան 40 դեպք, որից 14-ի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներ չեն եղել․. «Նույնիսկ այս առումով կա հետընթաց։ Պետությունը պարտավոր է իր հսկողության և պատասխանատվության տակ գտնվող մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություն տալ ու պարզաբանել»։

Մանրամասները՝ տեսանյութում: