Բալթյան ծովում հաճախակիացել են միջադեպերը ռուսական ռազմական ավիացիայի հետ

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո և Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին Բալթիկ ծովում ռուսական ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ միջադեպերի թիվն աճել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այո, մենք դա միանշանակ նկատում ենք, մենք ավելի շատ միջադեպեր ունենք, ինչպես մենք ենք դրանք անվանում»,- ասել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի գլխավոր տեսուչ (այս պաշտոնը համապատասխանում է ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնին) Ինգո Գերհարցը:

Նրա խոսքով՝ նման միջադեպերի ժամանակ ռուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՆԱՏՕ-ի օդային տարածքին, որից հետո դրանք որսացել են ՆԱՏՕ-ի ինքնաթիռները։

Վերջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին, երբ ռուսական հետախույզ-ինքնաթիռները կործանիչների ուղեկցությամբ դուրս են թռչել Կալինինգրադից Բալթիկ ծովի տարածաշրջան։ Կարճ ժամանակ անց օդ են բարձրացվել Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, որոնք ռուսականներից որոշակի հեռավորության վրա են մնացել, հայտնել է գեներալ-լեյտենանտ Գերհարցը։

Նա ընդգծել է, որ միջազգային օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները ոչ մի նորմ չեն խախտում, սակայն ՆԱՏՕ-ն ազդանշան է տալիս, որ իր օդային տարածքի սահմանները «կարմիր գիծ» են, որը ռուսական ինքնաթիռները չեն կարող անցնել։

Տաթև Ֆռանգյան