Շնորհավորանք Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ, 10 մլն փախստական Ուկրաինայից. Լուրեր

Լուրեր

20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
Բոլորը
  • Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձն է։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրը անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ դրեց։ Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․
    «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում: Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում: Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ։ Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ, հետևաբար, ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»,- եզրահանգում է Փաշինյանը:
  • Վաղը՝ օգոստոսի 24-ին, կլրանա Ուկրաինա ռուսական ներխուժման կես տարին։ Փետրվարի 24-ից ի վեր երկրի 44 միլիոն բնակչության շուրջ մեկ երրորդը ստիպված է եղել լքել տները: Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին: Գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միգրացիոն ամենամեծ ճգնաժամն է։ ՄԱԿ-ի կառույցն ընդգծում է, որ «այս մարդիկ վիթխարի փորձություն պետք է անցնեն», քանի որ պարզ չէ, թե որքան կտևի պատերազմը և ինչ է նրանց սպասվում ձմռանը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 3-ի դրությամբ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 10,3 միլիոն մարդ։
  • «Փեթակ» առևտրի կենտրոնը, որը փակվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, այսօրվանից կաշխատի։ Այդ մասին Factor․am-ին տեղեկացրեց աշխատակիցներից մեկը։  Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը  տեղեկացրել էր, որ տնտեսվարողների դժգոհություններից հետ  Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի երթևեկությունը։ Երեկ առևտրի կենտրոնի տնտեսվարողները, դժգոհելով հարկադիր պարապուրդից, հավաքվել էին և խնդրում էին հստակ պատասխան տալ իրենց, թե երբվանից կարող են աշխատել, հիշեցնելով, որ ունեն վարկեր և տարբեր վճարումներ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։