Եվրահանձնաժողովի ղեկավարը մեղադրանքներ է հնչեցրել Պուտինի հասցեին

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օրվա կապակցությամբ, որը նաև հայտնի է որպես Բոլոր տոտալիտար և ավտորիտար ռեժիմների զոհերի հիշատակի համաեվրոպական օր, և որը նշվում է օգոստոսի 23-ին, Եվրահանձնաժողովի նախագահ, գերմանացի քաղաքական գործիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս տարի Պուտինը պատերազմի սարսափները վերադարձրեց Եվրոպա և մեզ հիշեցրեց, որ խաղաղությունը չի կարելի ընկալել որպես հենց այնպես տրված մի բան։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն անօրինական է և չարդարացված»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Բացի այդ, ռուսական պետության կողմից վերահսկվող քարոզչությունը խեղաթյուրում է պատմությունը և դավադրության տեսություններ է տարածում, իսկ յուրաքանչյուրը, ով դեմ է դրան, պատժվում է: Եվ խաղաղություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի պաշտպանել իր դիրքորոշումը, համոզված է ֆոն դեր Լյայենը։

«Ուկրաինայի քաղաքացիները տալիս են իրենց կյանքը՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր միությունը»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան