Ավելի մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կճնշի ՀՀ-ին՝ զիջումների գնալու, քան հակառակը․ քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ավելի մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կճնշի ՀՀ-ին՝ զիջումների գնալու, քան հակառակը»,- այսօր «Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին, ո՞րն է նոր անցակետերի ստեղծման պատճառը» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ հավելելով՝ հնարավոր է, որ այդ ճնշումների արդյունքում չտրամադրենք միջանցք այն տեսքով, որով Ադրբեջանն է պատկերացնում, բայց դիվիդենտների հարցում զիջումների կգնանք:

«Զիջումերին նպաստող առաջին գործոնն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանի և Թուրքիայի դերը Ռուսաստանի համար մեծացել է: ՌԴ ղեկավարներն ուղիղ տեսքով նշում են, որ Ադրբեջանը և Թուրքիան այս փուլում իրենց համար կարևոր գործընկերներ են: Առնվազն վերջին ամսվա ընթացքում ՌԴ և Ադրբեջանի հարաբերություններում «մեղրամիս» է նկատվում՝ շատ ջերմ են: Իսկ Ադրբեջանը անկախ քաղաքականություն է վարում, և դրա արդյունքում հաջողվում է ՌԴ-ի հետ որոշ հարցերում նույնիսկ շանտաժի լեզվով խոսել, քանի որ ՌԴ-ն այս փուլում բարդ իրավիճակում է:

Երկրորդ գործոնը, որը կարող է նպաստել մեր կողմից զիջումների գնալուն, դա հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի ճգնաժամն է և ՀՀ իշխանությունների կողմից աշխատանքի բացակայությունը ՌԴ հետ հարաբերություններում՝ բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում: ՀՀ վարչապետը հակառուսական ակնարկներ է անում: Երբ հակառուսական ակնարկները հիմնավորված չեն լինում, դրա վերջը աղետ է լինում»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: