Կառավարությունն ամեն օր պայքարում է ՀՀ անկախությսն համար. վարչապետ Փաշինյանի ուղերձը

Լուրեր

04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
04.02.2026 | 22:53
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.02.2026 | 22:37
Անկարայի դատախազությունը հետաքննում է Էփշտեյնի հետ Թուրքիայի ենթադրյալ կապերը. նրա կղզի երեխաների տեղափոխման պնդումների հետքերով
04.02.2026 | 22:24
Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
04.02.2026 | 22:10
«Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ստորագրվել է ջրամատակարարման ոլորտի համագործակցության հուշագիր
04.02.2026 | 21:55
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ճապոնիայում քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները
04.02.2026 | 21:42
«Պիտի մեռնես էլի շատ-շատ»․ վարույթ դեռ չկա, խոշտանգող ոստիկանը ձերբակալված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 21:30
Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու համար. HRW
04.02.2026 | 21:17
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր
04.02.2026 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին
04.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիմա չեն երաշխավորի, որ Ուկրաինա զորք կմտցնեն՝ ռուսների հարձակումից մեզ պաշտպանելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:57
ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին
04.02.2026 | 20:48
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ուղերձում նշված է.

«Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր:

Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ. մենք թեեւ մեր հարեւաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

Անկախությունն առերեսում է, եւ հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք: Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, եւ սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան:

Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, եւ քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:

Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը եւ ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան:

Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի եւ ոչ թե մսխի ու փչացնի:

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետեւյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի:

Եվ հետեւաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն:
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով»։