ԳԱԱ նախագահը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
Բոլորը

Սույն թվականի oգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։

Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ Երևանում կայանալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը և նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում այն անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։

«Այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների, նոր եզրերի, նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Այս միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, պարոն Իսրաելյանին, մեր կառավարության համապատասխան կառույցներին, որոնք աջակցում են փառատոնի անցկացմանը»,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու և համոզված լինելու, որ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Ինչ-որ փուլ եղավ, որ գիտության կարողությունը նվազեց, սակայն ես միշտ ասում եմ, որ այն անցյալում է, և հիմա մենք մի նոր փուլ ենք մտնում: Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- ասաց STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը: