«Օր է լինում՝ Ուրալը չի գալիս»․ ինչպես են ապրում աշխարհի հետ կապը կորցրած Բարձրավանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
Բոլորը

Սյունիքի մարզի Բարձրավան համայնքում բերքահավաքն ավարտին է մոտենում։ Հացահատիկի բերքատվությունից հիմնականում գոհ են, բայց ասում են՝ եթե պետական աջակցություն լիներ, գյուղացու հոգսը փոքր-ինչ կթեթևանար։

Գյուղատնտեսական նշանակության շուրջ 1000 հեկտար հողատարածք ունեցող Բարձրավանում ընդամենը մեկ կոմբայն կա։ Կոմբայնավարն ասում է՝ 35 տարվա տեխնիկա է, սարքում են, աշխատեցնում։

Հողագործությունն ու անասնապահությունը բարձրավանցիները եկամտաբեր չեն համարում։ Սահմանամերձ դարձած գյուղն աշխատատեղերի բացակայության պատճառով քիչ-քիչ դատարկվում է։

Միաժամանակ, գյուղում վերջերս նոր ընտանիք է բնակություն հաստատել․ նրանց տունը մնացել է Շուռնուխի՝ թշնամուն անցած հատվածում։

Բարձրավանի այս խնդիրներին նախորդ տարվանից ավելացել են նաև ճանապարհի, ջրամատակարարման ու տրանսպորտի հարցերը։ 2021 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական կողմը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր կողմից օկուպացված հատվածներում։ Արդյունքում՝ Բարձրավանն ու այլ գյուղեր, փաստացի, կորցրեցին կապն աշխարհի հետ։

Արդեն 10 ամիս է՝ ճանապարհից զրկված Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչներն այլընտրանքային ճանապարհներով են հասնում 33 կմ հեռավորության վրա գտնվող Գորիս։ Թշնամին հայ գյուղացիներին ավելի մոտ է՝ 8 կմ այն կողմ։

Factor TV-ն դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր այցելել Բարձրավան ու տեղում ծանոթացել իրավիճակին։ Արձանագրել էինք, թե ինչպես են բարձրավանցիներն «Ուրալ»-ով, որը Գորիս տանող միակ փոխադրամիջոցն է, առաջին անհրաժեշտության պարագաներ գնում ու հետ վերադառնում։

Օրեր առաջ, սակայն, բարձրավանցիները նաև այս միակ փոխադրամիջոցից էին զրկվել։ Factor TV-ի նկարահանումները Բարձրավանում համընկել էին «Ուրալ»-ի՝ Գորիսից Բարձավան գալու օրվա հետ, սակայն գյուղացները ժամեր շարունակ սպասել ու չէին կարողացել քաղաք հասնել։

Բարձրավանում սպասում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտին։ Այն գյուղը միացնելու է Տաթև-Աղվանի միջպետական ավտոճանապարհին, որը փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին։ Բնակիչները կողմ են թեկուզ գրունտային ճանապարհ ունենալուն։

Ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով վնասվել է Բարձրավանը ջրով սնուցող հիմնական խողովակը։

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղության դարաշրջան բացելու մասին զրույցները Երևանից շուրջ 280 կմ հեռավարության վրա գտնվող Բարձրավանում այսպես են ընկալում․ «Իրար հետ ապրելն անհամատեղելի է, գուցե մեզնից հետո եկող սերունդը, բայց մեզ հետ հնարավոր չէ, շատ բան ենք տեսել, ականատես եղել, այս սերունդը դրան չի կարող դիմակայել»։

Բարձրավանցիներն իրենց գյուղի ու երկրի անվտանգային խնդիրների լուծումների մասին ցանկանում են կենտրոնական իշխանություններից լսել։ Իսկ ահա Երևանում ո՛չ Բարձրավանի, ո՛չ էլ Հայաստանի ու Արցախի համար օրհասական դարձած այլ խնդիրների վերաբերյալ լուծումների մասին առանձնապես չեն էլ բարձրաձայնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան