Քար և շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ․ ՔԿ-ն ավարտել է զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներից մեկի մասով նախաքննությունը

Լուրեր

07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին: Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ.Սարգսյանը, հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար և շիշ է նետել նրանց ուղղությամբ:
Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ.Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: