Մենք անընդհատ հպարտանում ենք հնով, բա հիմա՞ ինչ ենք անում. ապաքաղաքական զրույց Վահագն Հայրապետյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ երաժշտության տարբեր ուղղությունների և ժանրերի միջև սահմանագծերը պայմանական են: Ժողովրդական, աշուղական, ակադեմիական երաժշտությունը և ջազն իրար հետ փոխկապակցված են, հաճախ մեկը մյուսի շարունակությունն են: Այդ համատեքստում նա մեկնաբանում է Սպիտակցի Հայկոյի հետ իր համատեղ համերգի նախագիծը: Ըստ նրա՝ կարևոր է ոչ թե երաժշտական ուղղությունը, այլ դրա մատուցման ձևը:

Երաժիշտը համոզված է, որ «սվինգը»՝ տատանումը, ճոճքը, հատուկ է ոչ միայն ջազային երաժշտությանը: Բախի արվեստում նույնպես, նրա կարծիքով, «սվինգ» կա: Ավելին՝ դա վերաբերում է ոչ միայն երաժշտությանը, այլև կյանքի բոլոր երևույթներին՝ երկու մարդու զրույցից մինչև մոլորակների պտույտը:

Հաղորդման հյուրի կարծիքով՝ ջազը վաղուց արդեն հեռացել է իր աֆրոամերիկյան արմատներից, և ամեն մի ազգ, նաև՝ հայերը, այդ արվեստի մեջ ներմուծում են իրենց ազգային մշակույթի տարրերը: Չնայած դրան՝ կան որոշակի կանոններ, որոնք ստեղծում են ջազային կառուցվածքը: Բայց, մյուս կողմից, դրանք չպիտի կաղապարեն կատարողներին:

Վահագն Հայրապետյանի պնդմամբ՝ ջազը հնարավոր չէ պատկերացնել առանց որոշակի խաղարկային պահի, առանց հումորի, կատակի: Նույնիսկ լուրջ, թախծոտ ջազային երաժշտության մեջ կա որոշակի ռիթմ, որոշակի բաբախում, որի հիմքում լավատեսությունն է: Պատահական չէ, որ աֆրոամերիկացիների մոտ անգամ թաղման ծեսը, մեր չափանիշներով՝ ուրախ երաժշտությամբ է անցնում։

Մանրամասները՝ տեսանյութում: