Փրկարար շունը քաղաքացիների հետքեր է գտել. անհետ կորած համարվող քաղաքացուն դեռ փնտրում են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փրկարար շուն Ջեքն արդեն 6 օր է՝ մասնակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում իրականացվող որոնողա-փրկարակական աշխատանքներին։ Ջեքը գտել է զոհված քաղաքացիների հետքերը, որից հետո փրկարարներն այդ հատվածներում են որոնում իրականացրել։

33-ամյա Ջեյն Ղազարյանը կինոլոգ է արդեն 10 տարի, «Սուրմալու»-ի տարածքում պայթյունից անմիջապես հետո ջոկատը եղել է դեպքի վայրում, աշխատել են գիշեր ու ցերեկ, բայց բավական բարդ էր՝ խոստովանում է Ջեյնը։

«Ծխատար, առաջնային գոտի է, և շան համար ինքնին բարդություն է, որովհետև չի կարողանում կողմնորոշվել՝ հոտը ո՞ր կողմում է»,- ասում է հետախույզ-կինոլոգը։

Որոնողա-փրկարարական աշխատանքները վերսկսվել են առավոտից, եռահարկ, մասնակի փլուզված շենքից երկաթբետոնե կոնստրուկցիաներն են հեռացվում, որ փրկարարներն ու կինոլոգները ներս մտնեն։

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 2 քաղաքացի կա, 16 հայտնաբերված մարմիններից մեկը նույնականացնել դեռ չի հաջողվել․ նմուշառում վերցրել են, պատասխանները հայտնի կլինեն մի քանի օրից․ հավանաբար, հենց նա է անհետ կորած համարվողներից մեկը։ ԱԻՆ փրկարարները հիմա մեկ անհետ կորածի են փնտրում․ քաղաքացին, որ «Սուրմալու»-ի աշխատակից էր, եղել է հզոր պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել՝ ասում է ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Շատ բարդ է լինելու անհետ կորած քաղաքացու մարմինը հայտնաբերելը»,- ընդգծում է Գասպարյանը։

Փրկարարները չափազաց զգույշ են աշխատում․ վթարային եռահարկ շենքն ամեն վայրկյան կարող է փլվել։

«Հնարավոր է՝ չգտնենք անհետ կորած համարվող քաղաքացուն»,- նշում է Ջեյնը։

Բայց կինոլոգներն ու փրկարարները ջանք չեն խնայում նրան գտնելու համար․ գոնե մասունքները գտնենք՝ ասում է հետախույզ-կինոլոգը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողա-փրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1111 փրկարարական ծառայող։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։ «Սուրմալու»-ում որոնողա-փրկարարական աշխատանքները կդադարեցվեն միայն այն դեպքում, երբ գտնեն անհետ կորած քաղաքացուն, որից հետո էլ կսկսեն շենքն ապամոնտաժելու աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան