«Սուրմալու»-ում ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարարի այցը Ռուսաստան չեղարկվել է
«Սուրմալու»-ում ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը չեղարկել է այցը Ռուսաստան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։
«2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:
Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով չեղարկվել է այցս։
Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,-գրել է նախարարը։