Ո՞ւմ կյանքի հաշվին է «Սուրմալու»-ի կոմպրոմիսը․ այս հանցավոր աչքակապությունը ներողությունո՞վ է «ջրվելու»․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 12:49
Ազգային ժողովն ընդունեց կենդանիների պաշտպանության մասին նոր օրենքը
25.03.2026 | 12:46
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 12:40
Իրանը հայտարարում  է, որ ԱՄՆ-ը «բանակցություններ է վարում ինքն իր հետ»
25.03.2026 | 12:29
Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
25.03.2026 | 12:21
Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվել է Ուրուգվայի ԱԳՆ «Սանտոս» պալատում
25.03.2026 | 12:10
Նախկին ՔՊ-ականը՝ ՍԴ դատավոր // Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճիռը բողոքարկվել է․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 12:03
Եթե Թադևոս Ավետիսյանն ընտրվեց, հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:55
Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, դիսկոմֆորտ չե՞ք զգում․ ՔՊ-ականը՝ Թադևոս Ավետիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:46
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
25.03.2026 | 11:37
Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:35
Ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին
25.03.2026 | 11:34
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:28
ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորների աշխատավարձերը կբարձրանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:25
Հակոբ Ասլանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:17
«Նրանք շատ են ուզում գործարք կնքել». Թրամփը հայտնել է Իրանում «ճիշտ մարդկանց» հետ բանակցություններ վարելու մասին
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից անցել է 5 օր։ Աշխատանքները դեռ շարունակվում են, անհետ կորածներ կան, որոնց դեռ փնտրում են։ Այս և այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։

-Պարո՛ն Բարսեղյան, կարո՞ղ ենք ասել՝ այս օրերի ընթացքում հանրությունն իմացա՞վ՝ ինչ է եղել, ինչու, ինչի հետևանքով։

-Այն, ինչ կար «Սուրմալու» առևտրի կենտրոնում և մի շարք այլ առևտրի կենտրոններում, բոլորի աչքի առաջ էր, բոլորը տեսնում էին։ Եվ անաստված բիզնեսը տարիներով ձևավորել է այդպիսի ենթամշակույթ, և ոչ միայն Երևանում։ Շատ ուրիշ քաղաքներում էլ այդպիսի կուտակված առևտուր է եղել և կա։ Ես վստահ եմ, որ իշխանությունների պարտականությունն էր՝ պատշաճ վերահսկողություն սահմանել, հետևել նորմերին, նորմերի խախտումները պատժել, պատասխանատվության ենթարկել, խափանել որևէ ռիսկ, ինչը տեղի չի ունեցել։

Սրանք բաներ են, որ մարդավարի պիտի հետազոտվեն, ռիսկերը ուսումնասիրվեն և կառավարման պլաններ մշակվեն։ Այն, ինչը չի արվել այս դեպքում, և կարող է նման փորձանքներ էլի լինեն։

Ավելի մեծ փորձանք, որի մասին այս օրերին բոլորը հիշեցին, երկրաշարժի ռիսկն է։ Խոշոր բնակավայրերում դրա ռիսկը հնարավոր զոհերի և վիրավորների ավելի մեծ թիվ է ենթադրում։ Երևանի դեպքում 150-200 հազար զոհի մասին է խոսքը, եթե շատ հզոր երկրաշարժ տեղի ունենա։ Գիտնական մասնագետները գիտեն, կառավարիչների մասին է խոսքը, որ պատշաճ եզրակացությունների պիտի հանգեն գիտնականների դատողություններից և կառավարեն այդ ռիսկերը։

-Փաստորեն, տեսչական մարմինը գիտեր, որ այնտեղ խախտումներ կան, զգուշացում էր արել, և դրանից մեկ ու կես տարի հետո արդյունք չէր եղել։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսեց կոմպրոմիսի մասին, այսինքն՝ կոմպրոմիսով են վերաբերվել։ Կարելի է ասել՝ ա՞չք են փակել դրա վրա։

-Այո՛, կարելի է ասել։ Սրանք այն դեպքերն են, որտեղ կոմպրոմիս լինել չի կարող։ Ի՞նչ կոմպրոմիս, ո՞ւմ կյանքի հաշվին է կոմպրոմիսը։ Հանրային կառավարման տիրույթում բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ կոմպրոմիս լինել չի կարող։ Այս դեպքերում, եթե ճիշտ են տեղեկությունները՝ չորս տոննա պայթուցիկ, թեկուզ կես տոննա պայթուցիկ, կես կիլոգրամ պայթուցիկ անխնամ պահելու մասով չի կարող լինել կոմպրոմիս։ Ո՞ր մի տուժողին կարող ես ասել՝ դե ոչինչ։ Հիմա այս աչքակապությունը կամ թողտվությունը, հանցավոր թողտվությունը ո՞նց է «ջրվելու»։ Ներողությունո՞վ է «ջրվելու»։

Քանի՞ հոգի է նստելու։ Տարի ու կես առաջ եկել եք, արձանագրել եք, դրանից հետո ինչո՞ւ է այնտեղ շարունակել մնալ պայթուցիկ։ Ինչո՞ւ է շարունակել գործել այդ տարածքը՝ պայթուցիկներով լեցուն։ Սրանք, հազար ներողություն, հասարակ բաներ են։ Տան մեջ լուցկին տալի՞ս եք երեխու ձեռքը, որ խաղա, զբաղվի։ Դնում եք այնպիսի տեղ, որ բոյը չհասնի, ձեռքը չհասնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան