Մեր ամենամեծ խնդիրը ստանդարտներ սահմանելն է․ միայն աղետից հետո ենք հետևություններ անում․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

«Մեր ամենամեծ խնդիրը ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է»,- Կառավարության այսօրվա նիստում այս կարծիքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միայն աղետից հետո ենք հետևություններ անում։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել և եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու առկա իրավախախտումների համար քաղաքացիներին, շատ դեպքերում տուգանքներ չեն կարողանում գանձել քաղաքացիներից:

Երևանի քաղաքապետը հավելեց, որ խաղալիքներ, անգամ կենդանիներ են վաճառում, փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են պատրաստում և վաճառում և չգիտեն՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Վարչապետը կարևոր համարեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այն ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «Մենք պետք է արձանագրենք, որ եթե սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ պետք է դադարեցնեն գործունեությունը, և այստեղ գալու է հարց, որ այդքան մարդ ընտանիք է պահում, հացի փող է աշխատում և այլն… «Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում, ստանդարտներ են լինելու»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։