Հրավառության նյութերի հետ կապված հանձնարարականներ եմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Վարչապետը կարևոր համարեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այն ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված իրավիճակներ ենք, չէ՞, քննում, Հետահայաց նայում ենք, և հարց է բարձրանում, թե ինչու են այդքան տարի այդ կոմպրոմիսների համաձայնել: Իմանալով, որ մեր բանակում ինչ պրոցեսներ, ինչ երևույթներ կան, ասել ենք՝ դե, բանակին բան չանենք, անվտանգության հարց է, և հետո այդ կոմպրոմիսը մեր գլխին պայթել է: Ամեն անգամ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է կենդանիներից, և հիմա փողոցներում կենդանիներ են վաճառվում, և հետագայում կարող է համաճարակ բռնկվել. «Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում, ստանդարտներ են լինելու»:

Անդրադառնալով հրավառության նյութերի թեմային՝ վարչապետը նշեց, որ դրանց հետ կապված հանձնարարականներ է տվել։ «Այդ գաղափարը շուտ կար, բայց հայտնի իրադարձությունների պատճառով այդ որոշումը հետաձգվեց: Մենք պետք է հստակ որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպություններ, այսինքն՝ ազատ վաճառք չի լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում։