«Սուրմալու»-ից գնված և դեռ չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն․ ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով «Սուրմալու»-ից գնված և դեռ չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն։
«ՀՀ Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:
Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում: