Վրաստանի ՀԿ-ները պահանջում են վիզային ռեժիմ ՌԴ քաղաքացիների համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել, գրում է aliq.ge-ն։

Հայտարարության մեջ ՀԿ-ները պահանջում են անհապաղ վիզային ռեժիմ սահանել Ռուսաստանի քաղաքացիների համար և վերանայել նրանց իրավական կարգավիճակը, ովքեր արդեն մտել են երկրի տարածք։

«Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին նրա ազատության համար պայքարում, մենք ընդունում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում և Վրաստանում կատարել է միջազգային պատերազմի օրենքով արգելված գործողություններ և շարունակում է ոտնահարել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- ​​ասված է հայտարարության մեջ:

ՀԿ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստան ռուսաստանցի այցելուների ժամանումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։ Ռուսական արտահանումը զգալիորեն աճել է:

ՀԿ-ների կարծիքով՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների և բիզնեսի վերահսկողությունը երկրի ազգային անվտանգության խնդիր է։ Մասնավորապես, շարունակվող օկուպացիան, Վրաստանում ՌԴ կողմից իրականացվող էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները:

Հայտարարությունը ստորագրել են՝

Բաց հասարակության հիմնադրամ — Վրաստան,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ,
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա,
Հավասարության շարժում,
Եվրոպական հիմնադրամ,
Ժողովրդավարության պահապաններ,
Ժողովրդավարության ինդեքս — Վրաստան: