«Վստահությունը պետության հանդեպ ընկնում է»․ միայն այս տարի 30-ից ավելի կեղծ ահազանգ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի մետրոյի դռներն այսօր նորից փակ էին, նորից ռումբի կեղծ ահազանգի հետևանքով։ Շատ չանցած ստացվեց 2-րդ ահազանգը, այս անգամ՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ Ռումբի որոնումները հաստատեցին՝ ահազանգը կրկին կեղծ էր։ Կեղծ ռումբի մասին 2 ահազանգ էլ երեկ ու այսօր Գյումրիում է եղել։ Տղամարդը սպառնացել էր պայթեցնել Ազգային ժողովի և Գյումրիի հարկային տեսչության շենքերը։ Ահազանգողը ներկայացել է ոստիկանության բաժին ու հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Միայն վերջին մեկ ամսում կեղծ ռումբի մասին տասնյակից ավելի ահազանգ է ստացվել Երևանում՝ քաղաքացիական ու ռազմավարական տարբեր օբյեկտների վերաբերյալ։

Այս տարվա սկզբից արդեն ռումբի առկայության մասին 33 կեղծ ահազանգ է ստացվել, սա այն պարագայում, երբ նախորդ տարվա ընթացքում այսպիսի ընդամենը 7 ահազանգ է եղել։ Եթե Մետրոպոլիտենի վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել, ապա «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում՝ 12-ը։ Ահազանգերի նման քանակը մտահոգիչ է՝ ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Վերջին 5 տարում Երևանում ստացված 50-ից ավելի ռումբի ահազանգերի դեպքերով հարուցվել են քրեական գործեր, բայց միայն 13-ն է բացահայտվել, իսկ դատապարտվել է ընդամենը 8 քաղաքացի։ Այս տարվա առաջին կիսամյակում միայն 1 անձ է դատապարտվել, անցած տարվանից անավարտ 5 քրեական գործ կա։ Օրենքն ահաբեկչության մասին կեղծ ահազանգի համար նախատեսում է տուգանք՝ աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով կամ ազատազրկում`առավելագույնը երեք տարի ժամկետով, բայց դատապարտված անձանց մեծ մասը որպես հարկադրանքի միջոց տեղափոխվել է հոգեբուժարան։

Ըստ իրավապաշտպանի՝ այս պարագայում շատ ավելի կարևոր է պատժի խստացումը։ Ահազանգերի այս քանակը, ըստ Կարապետյանցի, նաև պետք է ոչ թե թուլացնի, այլ մեծացնի զգոնությունը։

Անկախ ստացված ահազանգերի քանակից ու բովանդակությունից՝ պետք է բոլոր զանգերի հետքերով գնալ ու համապատասխան զննում իրականացնել։ Սա նաև օրենքն է պահանջում, սակայն, ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, պետք է նոր լուծում գտնել։

Ահազանգերի մեծ մասը ստացվում է էլեկտրոնային փոստով, ինչն ավելի է բարդացնում ահազանգողին բացահայտելու գործընթացը։ Օրինակ՝ 33 ահազանգերից 20-ից ավելին եղել է էլեկտրոնային փոստով։

Հավելենք, որ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ հայտարարեց, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվելու է ԱԱԾ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան