Ռումբերի ահազանգերն ուղղված են ՀՀ-ն սարսափի մեջ պահելուն․ սրա հետևում խմբավորում է՝ դրսից․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 16:32
Հարցաքննվել եմ․ օրենքի շրջանակում ենք գործել՝ հօգուտ Երևանի․ քաղաքապետարանի պաշտոնյա
02.02.2026 | 16:29
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է գերմանական ակումբ տեղափոխվելուն
02.02.2026 | 16:18
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 16:08
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությանը
02.02.2026 | 16:05
«Մուլտի Լեոն» ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. Դատախազություն
02.02.2026 | 15:55
Կրեմլը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկիի միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում
02.02.2026 | 15:46
«Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել․ նոր քննություն կկազմակերպվի․ ԿԳՄՍՆ
02.02.2026 | 15:39
Իրանում ձերբակալվել է «Օսկարի» առաջադրված ֆիլմի սցենարիստը
02.02.2026 | 15:31
Սպասվում է նորամայից տաք և տեղումնառատ փետրվար
02.02.2026 | 15:28
ՖԻԴե. Թոփ-100-ում Հայաստանն ունի մեկ շախմատիստ
02.02.2026 | 15:15
Պնդումը, թե, իբր, Փաշինյանը հավանություն է տվել Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չի համապատասխանում իրականությանը․ Նազելի Բաղդասարյան
02.02.2026 | 15:10
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​​​գործընթացը և հույս ունի արդյունքների հասնել առաջիկա օրերին. ԱԳՆ խոսնակ
02.02.2026 | 15:02
Դպրոցներից բռնության և դրամահավաքի մասին բողոքներ են ստացվել // ՌԴ ՊՆ-ն առաջխաղացման մասին է հայտնել․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 14:54
Կրեմլը հաստատել է՝ Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա
02.02.2026 | 14:50
Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ Նասրի» խաղերը
Բոլորը

Արցախում հերթական սրմանը զուգահեռ՝ խմորումներ են նաև տարածաշրջանում։ Այս հարցերը և դրանց կապը մեզ հետ Factor TV-ն քննարկել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, զրույցի ելակետ դիտարկենք Երևանում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը: Կա վարկած, որ դա ադրբեջանցիներն են անում։ Ի՞նչ անել դրա հետ։

-Ակնհայտ է, որ այս ահազանգերի հետ կապված կա միտում՝ մի կողմից Հայաստանի Հանրապետության հանրային կյանքն ապակայունացնելու, պետական կառավարման համակարգի աշխատանքն աղավաղելու, մյուս կողմից՝ շատ ավելի խորքայինը՝ մեր հասարակությանն անընդհատ անհանգստության, վախի, սարսափի մթնոլորտում պահելու համար։

Նման նպատակային, համակարգված գործողությունները վստահաբար թույլ են տալիս պնդելու, որ այս ուղեգծի հետևում գործում է ինչ-որ խմբավորում՝ ինչ-որ հստակ նպատակ, քաղաքականություն իրականացնող խումբ։ Երկրի ներսո՞ւմ է, թե՞ երկրից դուրս․ անգամ չեմ էլ ուզում մտածել, որ այդ խումբը երկրի ներսում է գործում։ Բնականաբար, ավելի հակված եմ, որ մեր արտաքին թշնամիներն են օգտվում մեր իրավիճակից, հատկապես՝ պատերազմից հետո։

Փաստացի գրոհ է արվում Հայաստանի բրենդի դեմ, որ Հայաստանն ընկալվում է գոնե ներքին անվտանգ պետություն, այստեղ ահաբեկչություններ տեղի չեն ունենում․․․

-Անվտանգության առումով, տուրիզմի առումով։ Մենք նկատել ենք, որ վերջին շրջանում տուրիզմի առումով, այնուամենայնիվ, զգալի աճ կա՝ չնայած պատերազմին, չնայած տարբեր այլ խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին։

Այսինքն՝ փորձ է արվում որևէ կերպ թույլ չտալ, որ Հայաստանը փորձի շնչել այս արտաքին լրջագույն խնդիրների համատեքստում։ Դրա համար եմ հակված նրան, որ սա ակնհայտ թշնամական ուղեգիծ է։ Այսինքն՝ մեր թշնամիներն օգտվում են այն իրավիճակից, որ մենք պատերազմից հետո դեռևս զգետնված վիճակում ենք, և թույլ չեն տալիս, որ որևէ կերպ ոտքի կանգնենք։

Տարածաշրջանում հայ-ադրբեջանական օրակարգը որքանո՞վ է ուշադրության կենտրոնում։

-Այնքանով, որքանով այս խառը իրավիճակում մեր տարածաշրջանի իրավիճակի թեժացումը կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնել այդ պետությունների համար։ Օրինակ՝ Ռուսաստանը վերադառնում է այս խնդրին այն ժամանակ, երբ, օրինակ, խաղաղապահների հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում կամ գոնե առնվազն հայկական կողմից մտահոգություններ են հնչում։ Իրանական կողմն էլ այսօր լրջագույն խնդիրներ ունի, գոնե իր համար թթվածնի նշանակություն ունեցող միջուկային համաձայնագրի գործընթացով է զբաղված։ Եվ հայ-ադրբեջանական հարցին վերադառնում է այն ժամանակ, երբ զգում է, որ կարող է Հայաստան-Իրանի սահմանի հետ կապված իրենց հռչակած կարմիր գծի փոփոխման կամ վերացման խնդիր առաջանալ։

Միակ երկիրը, որ զբաղվում է այս հարցով և ունի աջակցող դաշնակից, Ադրբեջանն է։ Դա Ադրբեջանի համար շարունակում է մնալ արտաքին լրջագույն խնդիր, ամբողջովին չիրականացված ծրագիր։ Եվ Ադրբեջանը նպատակասլաց աշխատում է այս ուղղությամբ, ունի Թուրքիայի աջակցությունը։ Եվ տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, հաջողում է։ Մենք չենք կարող հակառակը պնդել, որ Ադրբեջանը չի կարողանում իրականցել իր ծրագիրը։ Գյուղ առ գյուղ կլինի, շրջան առ շրջան՝ ադրբեջանական կողմը փորձում է ավարտին հասցնել Արցախի հիմնախնդիրն այն տրամադրությամբ, որով իրենք են ցանկանում։ Եվ դրան գումարած՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնություններն են առարկայական փուլ տեղափոխում։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան