Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց

Լուրեր

07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
Բոլորը

«Punto 24» անկախ լրագրողական ասոցիացիայի կազմում գործող «Expression Interrupted» հարթակը «Խոսքի և մամուլի ազատության օրակարգի» հերթական զեկույցն է կազմել: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներն ընդգրկող զեկույցում առանձնահտուկ տեղ է հատկացված Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության բնագավառում առկա վիճակին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում այդ ոլորտում գրանցված հետընթացը 2022-ի 2-րդ եռամսյակում արդեն նկատելի չափերի է հասել: Խոսվում է այդ երկրում ազատազրկված լրագրողների մասին, որոնց թիվը Դիարբեքիրում վերջին շրջանում ձերբակալված 15 լրագրողների ու ոլորտի աշխատողների հետ միասին հասել է 67-ի:

Ըստ բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում 116 դատավարությունների շրջանակներում 168 լրագրող կանգնել է դատարանի առջև: Այդ ընթացքում ավարտված 22 դատավարությանից 8-ի շրջանակներում 9 լրագրող դատապարտվել է 17 տարի 6 ամսվա ազատազրկման։

Լրագրողներին ամենահաճախ առաջադրված մեղադրանքների 1-ին հորիզոնականում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքներն են: Դրանց հաջորդում են «պետական պաշտոնյային վիրավորելու» և «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքները:

Լրագրության դեմ իրականացվող խիստ գրաքննական քաղաքականություններից տուժել են նաև միջազգային լրատվական գործակալությունների թուրքական ծառայությունները: Դրանցից Deutsche Welle-ի ու «Ամերիկայի ձայնի» (VOA) կայքերի հասանելիությունն ուղղակի արգելափակվել է՝ լիցենզիայի կանոնները խախտելու պատրվակով: