Պենտագոնի ղեկավարը հիվանդացել է կորոնավիրուսով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան COVID-19-ի իմ թեստը դրական է եղել: Ինձ մոտ մեղմ ախտանիշներ են, հաջորդ հինգ օրվա ընթացքում կարանտինում կլինեմ տանը»,- հայտնել է Օսթինը:

Նա նաև նշել է, որ վերջին անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ շփվել է հուլիսի 29-ին։

Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ հունվարին ևս հիվանդացել է կորոնավիրուսով։ Այնուհետև բժիշկն ասել է, որ լիարժեք պատվաստման և COVID-19 պատվաստանյութի երկու խթանող չափաբաժինների շնորհիվ հիվանդությունն այնքան էլ ծանր չի տանում։

«Առաջիկա օրերին ես կշարունակեմ խորհրդակցել իմ բժշկի հետ»,- հավելել է Օսթինը։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում համաճարակի ողջ ժամանակահատվածում ավելի քան 92 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մոտ 1 միլիոն մարդ մահացել է երկրում։

Հիշեցնենք, որ ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան վարակվել էր կորոնավիրուսով Pfizer-BioNTech-ով չորս պատվաստումներից հետո։

Տաթև Ֆռանգյան