Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:

Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով Կառավարության կողմից նախատեսված է տրամադրել զգալի միջոցներ, սակայն, հաշվի առնելով կարիքների մեծ ծավալը, բարձրացված բոլոր խնդիրները լուծում կստանան փուլ առ փուլ՝ ըստ առաջնահերթության: Նախագահն ընդգծել է, որ պետք է խթանիչ մեխանիզմներ նախատեսվեն համայնքների սեփական եկամուտների ավելացման և Կառավարության ու համայնքների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար:

Բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների՝ հանդիպմանը ներկա ղեկավարների հետ քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցությանը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ներկայացված հարցերը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից, և իշխանությունների խնդիրն է օր առաջ իրականացնել նախանշված ծրագրերը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: