Արդարացում և ճնշում. Իսրայելն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին վատթարացած թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում նորից շահարկվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Իսրայելի խորհրդարանում նորից ներկայացվել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ, որն արժանացել է մեծամասնության հավանությանը՝ չնայած նրան, որ ընդամենը ամիսներ առաջ` փետրվարի 14-ին, Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ և 28 կողմ հարաբերակցությամբ տապալեց Հայոց Ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը:

Հատկանշական է, սակայն, որ այս անգամ Հայոց Ցեղասպանության մասին շահարկումները կրում են մի փոքր այլ բնույթ, քանի որ դրանցով, փաստացի, փորձ է արվում կոծկել մեկ այլ ողբերգություն, որը տեղի է ունենում այս օրերին Գազայի հատվածում:

Ի՞նչ է կատարվում

Սկսած մարտ ամսից, երբ արդեն հայտնի էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, Գազայի հատվածում, որը վերահսկվում է ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր Իսրայելի հետ շփման գծում: Բողոքի ցույցերի ևս մեկ խթան էր մայիսի 14-ին նշվող Իսրայելի անկախության օրը, որի հաջորդ օրը` մայիսի 15-ին, արաբական աշխարհում նշում են Նակբան` Աղետի օրը:

Մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին շուրջ 60 պաղեստինցիներ, ավելի քան 2700-ը վիրավորվեցին: Ըստ էության, իսրայելական բանակը կրակ էր բացել իր դիրքերին մոտեցող պաղեստինցի քաղաքացիների վրա:

Միջազգային հանրությունը Իսրայելի այս գործողություններին արձագանքեց բացասաբար` նկատելով, որ իսրայելական կողմի գործողությունները եղել են ոչ համարժեք: Այդպիսի դիրքորոշմամբ, մասնավորապես, հանդես եկավ Եվրամիությունը: ԱՄՆ-ն իր հերթին ողբերգություն համարեց այդքան մարդկանց զոհվելը` միևնույն ժամանակ պատասխանատվությունը բարդելով ՀԱՄԱՍ-ի վրա: Մի շարք երկրներ, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Իռլանդիան և Բելգիան, իրենց երկրներում Իսրայելի դեսպաններին կանչեցին ԱԳՆ:

Այս իրադարձություններին բուռն արձագանքեցին մի շարք մահմեդական երկրներ, առաջին հերթին՝ Թուրքիան, որը ավանդաբար հանդես է գալիս պաղեստինցիների շահերը պաշտպանողի դիրքերից: Թուրքիան, մասնավորապես, ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մեղադրեց Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ: Բացի այդ, Թուրքիան նաև վտարեց Իսրայելի դեսպանին և հետ կանչեց իր դեսպաններին Իսրայելից և ԱՄՆ-ից խորհրդակցությունների համար:

Ինչպե՞ս Հայոց Ցեղասպանությունը հիշվեց

Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգության ֆոնին, երբ Թուրքիան մեղադրեց Իսրայելին պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիրը, հանդես եկավ հայտարարությամբ, որով հիշեցրեց թուրքական կողմին, որ վերջինս պատասխանատու է Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Կիպրոսի և Հունաստանի ժողովուրդների նկատմամբ վայրագությունների համար: Յաիրը, հիշեցնելով նաև, որ թուրքերը եկել են Կենտրոնական Ասիայից և օկուպացրել Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների հողերը, կոչ արեց Թուրքիային «կտրել ձայնը»:

Սրան հաջորդեց նաև այն, որ Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, նորից սկսեց շրջանառվել Հայոց Ցեղասպանությունն ընդունող նախագիծ` չնայած նրան, որ ընդամենը փետրվարին նման նախաձեռնությունը տապալվել էր` Իսրայելի արտաքին քաղաքականությանը չվնասելու հիմնավորմամբ:

Նման իրավիճակները, ընդհանուր առմամբ, բազմաթիվ են եղել: Հայոց Ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվել է բազմիցս: Օրինակ, 2014 թվականին նույնպես Քնեսեթում քննարկվում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, հնչում էին կարծիքներ, որ այդ ոճիրը պետք է դատապարտվի: Սակայն իսրայելական խորհրդարանի օրակարգում այն ժամանակ նման նախագիծ չներառվեց՝ չնայած առիթը ավելի քան խորհրդանշական էր. 2015 թվականին նշվում էր Մեծ Եղեռնի 100-ամյակը: Նույն ժամանակահատվածում որոշակի մերձեցում էր նկատվում թուրք-իսրայելական հարաբերություններում, որոնք լարված էին 2010 թվականից, երբ իսրայելական ռազմածովային ուժերը խորտակել էին թուրքական Mavi Marmara նավը: Թուրք-իսրայելական բանակցությունների արդյունքում 2016 թվականի ամռանն Իսրայելն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Հայոց Ցեղասպանության հարցը, ըստ այդմ, մնաց սառեցված մինչ 2017 թվականը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչից հետո Թուրքիան հանդես եկավ կոշտ դիրքորոշմամբ: Հենց այդ ժամանակ էլ Իսրայելը նորից սկսեց շրջանառել Ցեղասպանության ճանաչման հարցը, որի նախագիծը, ինչպես վերը նշեցինք, մերժվեց փետրվարին:

Անկասկած, Հայոց Ցեղասպանությունը պետք է ճանաչվի Իսրայելի կողմից, սակայն ներկա փուլում տեղի ունեցող զարգացումները, ըստ ամենայնի, թուրք-իսրայալական դիվանագիտական առևտրի և ճնշումների հերթական փուլն են: Էլ ավելի ցավալի է, որ ներկայում Հայոց Ցեղասպանության հարցը օգտագործվում է հենց Իսրայելի կողմից կատարված, միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ գնահատված գործողությունները արդարացնելու համար:

 

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»