«Սուրմալու»-ի պայթյունի պատասխանատուները պետք է պատժվեն, շղթան պետք է գնա մինչև վերև․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների մասին Factor TV-ն զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

-Պարո՛ն Ստեփանյան, նախ «Սուրմալու»-ի պայթյունին անդրադառնանք։ Կան զոհեր, կան վիրավորներ, կան մեծ տնտեսական կորուստներ։ Ո՞վ պետք է պատասխանատու լինի այս ամենի համար։ Ո՞վ է մեղավորը։

-Դժվար է ասել՝ ովքեր են մեղավորները, մինչև չհասկանան՝ իրականում ինչ է կատարվել։ Եթե դա եղել է անփութություն, մեղավորներին, կարծում եմ, պետք է փնտրել պետական մարմիններում։ Եթե դա եղել է ոչ թե անփութություն, այլ եղել է նպատակասլաց քայլ, նույնիսկ ահաբեկչություն, մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ։ Մենք չգիտենք՝ ինչ է եղել։

-ԱԻՆ-ը հերքեց ահաբեկչության տարբերակը։ Եվ գիտենք, որ տեսչություններից մեկը խախտումներ էր հայտնաբերել այնտեղ մեկ տարի առաջ, որոնք չեն վերացվել։ Այս դեպքում ի՞նչ պետք է արվեր։

-Միանշանակ, պետք է պատասխանատուները պատժվեն, այսինքն, տվյալ դեպքում՝ անպատասխանատուները։ Եվ ես կարծում եմ, որ մինչև վերև այդ պատասխանատուների շղթան պետք է գնա, որովհետև որոշումը կայացնողները նաև վերևից են։

-Միաժամանակ, եղան նաև ահազանգեր ռումբերի տեղադրման մասին՝ մետրոյում, այլ կարևոր օբյեկտներում։ Ինչի՞ մասին է սա խոսում առհասարակ։

-Դա խոսում է Ադրբեջանի, Թուրքիայի, կարծում եմ՝ նաև այլ ուժերի հետաքրքրվածության մասին, որ նրանք ունեն հետաքրքրվածություն՝ Հայաստանում խուճապի տարածման մեջ։ Այն, որ այդ պայթյունից հետո եղան հերթական այսպիսի մասսայական ահազանգերը, խոսում է այն մասին, որ արտաքին ուժերը, մեր թշնամիները դա փորձում են օգտագործել, որպեսզի մեր երկրում տարածեն խուճապ։ Եվ այստեղ մեր պետությունը, մեր ղեկավարությունը ևս անելիքներ ունի։ Կարծում եմ՝ այս դեպքը հնարավորինս շուտ պետք է բացահայտվի, հանրությանը ներկայացվի մատչելի բացատրություն՝ ինչ է տեղի ունեցել, որպեսզի երկրում խուճապ չտարածվի, որովհետև մեր թշնամու նպատակը հենց դա է՝ խուճապ տարածելը։

-Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ-ն զբաղվելու է կեղծ ահազանգերով։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր առմամբ այս ճգնաժամի կառավարումը։

-Ես նորից եմ ուզում նշել, որ կա լուսաբանելու խնդիր։ Ես ահագին ժամանակ է՝ թմբկահարում եմ այդ լուրերի մասին։ Սա հենց այնպես չի արվում։ Սա Հայաստանի վրա հարձակում է, հիբրիդային պատերազմի մի մաս է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան