90 հոգի դիմել է առաջին օգնության տաղավար, 120 հոգի հոգեբանական աջակցություն է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն աջակցող դերը մարդասիրական ոլորտում:

Օգոստոսի 14-ին ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը՝ ժամանելով Իջևանից, համալրել է դեպքի վայրում աշխատող ՀԿԽԸ թիմի կազմը: Օգոստոսի 15-ին նրանց շարքերը համալրեց նաև ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը:

«Առաջին օգնություն է ցուցաբերվել 90 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ, այրվածքներ, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ ադ թվում տուժածների հարազատներին:

Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր և չոր սնունդ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: