Երբեմն քարերը ձեռքով ենք տեղափոխում, տեխնիկա չի աշխատացվում, կարող են մարդիկ լինել․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել,  որովհետև փլատակների տակ կարող են մարդիկ լինել, երբեմն քարերը ձեռքով ենք տեղափոխում, տեխնիկա չի աշխատացվում»,- ասաց Փամբուխչյանը:

Նա նաև նշեց, որ պայթյունի հետևանքով կիսականգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա, այս պահին իրականացվում են շենքի կանգուն մնացած սյուների վնասազերծման աշխատանքներ, քանի որ դրանց վտանգ են ներկայացնում  փրկարարական աշխատանքներին մասնակցող մարդկանց համար:

Փամբուխչյանի խոսքով՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ:

«Պայթյունի պահը դիտելով՝  ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- մանրամասնեց  Փամբուխչյանը:

Անդրադառնալով տարբեր կառույցներում ռումբերի մասին ահազանգերին, որոնք հաջորդել էին պայթյունին՝ Փամբուխչյանն ընդգծեց, որ բոլոր այդ ահազանգերը կեղծ են եղել: Նախարարը հիշեցրեց, որ վերջին շրջանում նման ահազանգեր հաճախ են լինում, և բոլորն էլ կեղծ են:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհաշիջման ու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում: