2022-2023 ուստարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, դասագրքերը կբաշխվեն մարզի դպրոցներին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Գործընթացը մեկնարկել է և իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։

Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների համար և լրացուցիչ հայտով 15 անուն՝ 2655 դասագիրք 8-րդ և 9-րդ դասարանների համար։ Շախմատի 8450 վարժությունների տետր է ստացվել, ինչպես նաև շախմատի 3-րդ դասարանի 2649 գիրք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Ըստ այդմ, 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։