Մենք չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը. ՀՀԿ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
Բոլորը

Կուսակցության գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել. մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչու չի քննարկվել, որովհետև այսօր օրակարգային հարցում այն չկա: Այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, որ այս պառլամենտը չի վայելում ժողովրդի վստահությունը ու պետք է ցրվի, Շարմազանովը նկատեց. «Ես չեմ կարծում, որ այս պառլամենտը այն պառլամենտն է, որը չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: Մենք չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»:

Լրագրողի այն հարցին, որ հայտարարում եք, որ Փաշինյանի ծրագրերին չեք խանգարելու, իսկ Փաշինյանի ծրագրերի մեջ է մտնում վերջնարդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, դրա համար նա Ընտրական օրենսդրության փոփոխություն է նախատեսում, դրան խոչընդոտելո՞ւ եք, պատասխանեց. «Խնդրում եմ և՛ լրագրողներին, ՛և Փաշինյանի կառավարությանը շատ հանգիստ վերաբերվել այլակարծությանն ու բազմակարծությանը ՀՀԿ-ն կարծիք ունենալու իրավունք ունի»: