Հայաստանում նշվում է Շինարարի օրը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստանում նշվում է Շինարարի օրը։ Այդ առթիվ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով․

«Օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր։ Շնորհավորում եմ բոլոր շինարարներին, ճանապարհաշինարարներին, ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։

Շինարարն ունի չափազանց պատասխանատու, կարեւոր ու բազմապրոֆիլ մասնագիտություն, որի արդյունքները մնում են ժամանակի մեջ, այդ աշխատանքի պտուղները վայելում են հանրությունն ու եկող սերունդները։ Շինարարի գործունեությամբ բարձրացվում է մարդկանց բարեկեցությունը, զարգանում է տնտեսությունը, ապահովվում է անվտանգությունը։

Մեր մասնագետներն այսօր պատվով են կատարում կառուցելու ու արարելու իրենց վերապահված առաքելությունը։ Հանրապետությունում ընթանում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, եւ դրանք կյանքի են կոչվում շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների՝ նախագծողների, ինժեներների, շինարարների, տեխհսկողների մեծ թիմի։

Գրեթե ամեն օր լինելով շինհրապարակներում՝ տեսնում եմ ձեր տքնաջան, սրտացավ, մանրակրկիտ աշխատանքը, շատ լավ գիտեմ, թե որքան քրտինք է թափվում մեկ մետր ճանապարհ նորոգելու համար։

Հարգելի գործընկերներ, ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, անկոտրում կամք, բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման»: