Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է կատարել Գավառի ճանապարհաշինական տեղամասում

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մշտադիտարկում է  կատարել Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում։

Հիմնանորոգվող միջպետական նշանակության Մ-10-Գավառ ճանապարհի երկարությունը 3,4 կլիոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկ փողոցները եւ Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 536 միլիոն 606 հազար դրամ։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։

Օգոստոսի 12-ի դրությամբ արդեն նախկին ասֆալտբետոնյա ծածկը եւ հողի շերտը հեռացվել է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Որոշ տեղերում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, սկսվել է ասֆալտբետոնյա առաջին շերտի տեղադրումը Հրանտ Հակոբյան փողոցում՝ մոտ 500 գծամետր երկարությամբ եւ 4000 քառակուսի մետր մակերեսով: Զուգահեռաբար ընթանում են նաեւ մայթերի կառուցման աշխատանքները:

Շինարարների հետ քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, եղան թե՛ դիտողություններ եւ թե՛ առաջարկություններ։
Այստեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ հասցնենք միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումն ավարտել՝ ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով։ Իսկ ասֆալտբետոնյա երկրորդ շերտը կտեղադրվի եկող տարվա ընթացքում, եղանակային բարվոք պայմաններ ունենալուն պես: Վերջին օրերին, կապված ահռելի ծավալների շինարարության հետ, չափազանց դժվարացել է ճանապարհային երթեւեկությունը Հրանտ Հակոբյան, Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում: Խնդիրն արագ կարգավորելու համար շինարարներին առաջարկվեց՝ անել հնարավորը, որպեսզի մինչեւ եկող երեքշաբթի օրը, առաջիկա մի քանի օրերի ընթացքում, ավարտի հասցվի միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը ճանապարհի որոշակի եւ համապատասխան հատվածներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կանոնակարգված երթեւեկություն:

Ինչ վերաբերում է ճանապարհաշինական տեմպերին, ապա դրանք առայժմ գոհացուցիչ են։