Կա միջուկային աղետի վտանգ. ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ատոմակայանի շրջանում

Լուրեր

16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժժիայի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանը մարտ ամսին է գրավել Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը, որի աշխատանքները դեռեւս իրականացնում են ուկրաինացի տեխնիկներն ու ճարտարագետները: Ուկրաինայի «Էներգոատոմ»-ը հայտնել է, որ հինգշաբթի օրը հինգ անգամ հարված է հասցվել տարածքին: Հրթիռ է պայթել նույնիսկ ռադիոակտիվ նյութերի պահեստների մոտակայքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ ուկրաինական ուժերի կողմից իրականացված հրթիռակոծությունը մասամբ վնասել է ջերմակայանը և ջրավազանները, որոնք մաս են կազմում ռեակտորների զովացման համակարգերում:

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից:

«Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ», – հայտարարել է Գուտերեշը:

Միացյալ Նահանգները պաշտպանել է ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու կոչը: ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության նախարարի տեղակալ Բոնի Ջենքինսը ՄԱԿ-ում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն «այլևս չի կարող հետաձգել» այցն այս տարածաշրջան:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ պատրաստ է գլխավորել կազմակերպության առաքելությունը Զապորոժժիա և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ մեկնել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ասել է, որ հունիսին Ռուսաստանի և միջազգային այս կազմակերպության միջև համաձայնեցված ուղևորությունը չեղարկվել էր ՄԱԿ-ի կողմից:

«Մենք կարծում ենք, որ արդարացված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից մինչև օգոստոսի վերջը Զապորոժժիայի ատոմակայան այց կատարելու որոշումը», – ասել է Նեբենզիան Անվտանգության խորհրդում:

Նա ասել է, որ աշխարհը ներկա պահին գնում է դեպի «միջուկային աղետ»: