Թուրքերի շուրջ 70 տոկոսը դժվարությամբ է վճարում սննդի համար․ հետազոտություն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում մարդկանց ավելի քան 53 տոկոսը չի կարողանում հոգալ իր ամենօրյա ծախսերը, 69,3 տոկոսը դժվարությամբ է վճարում սննդի համար։ Այս մասին ասվում է Yöneylem Social Research ընկերության հետազոտության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցվածների 60,5 տոկոսն ասել է, որ դժվարանում է վճարել կոմունալ ծառայությունների համար։ Նշվում է, որ հարցումն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 27 նահանգից 2,400 մարդու շրջանում։

Թուրքիան բախվում է վերջին 24 տարվա ամենաբարձր գնաճին, որը հասել է շուրջ 80 տոկոսի, լիրան էլ շարունակում է արժեզրկվել։

Yöneylem-ի կողմից հարցվածների մոտ 69 տոկոսն ասել է, որ իրենց եկամուտը նվազել է կտրուկ գնաճի պատճառով, իսկ 65 տոկոսն ասել է, որ իրենց ֆինանսական դժվարությունները դեպրեսիա են առաջացրել։

Մասնակիցների ընդհանուր 66,9 տոկոսը նշել է, որ երկրի տնտեսական ճգնաժամը և արտադրության բացակայությունը Թուրքիայի ամենակարևոր խնդիրներն են։ Եվս 28 տոկոսը երկրի ամենամեծ խնդիրներից է անվանել «գնաճը», «կյանքի բարձր արժեքը» և «ֆինանսական դժվարությունները» (28,1 տոկոս)։

Այս խնդիրներին, համապատասխանաբար, 13,1, 11,6 և 10,4 տոկոսով հաջորդում են կրթության համակարգի, արդարության բացակայության, դատարանների անօրինական որոշումների և սիրիացի ու աֆղան փախստականների խնդիրները։

Հարցին, թե ով է պատասխանատու Թուրքիայի տնտեսության ներկա վիճակի համար, 50,5 տոկոսը պատասխանել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 15,1-ն էլ նշել է՝ ֆինանսների նախարարը և տնտեսական բյուրոկրատիան։

Էմմա Չոբանյան