Պոլսահայերի «Նոր զարթոնք» նախաձեռնությունը աջակցություն է հայտնել քրդամետ կուսակցությանը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայում պոլսահայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 24-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդհառաջ իր աջակցությունն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) ու այդ կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ձախակողմյան հայացքներով,  Թուրքիայում կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներով ու բազմաթիվ այլ նախաձեռնություններով հայտնի «Նոր զարթոնքի» հայտարարության մեջ ասված է.

«Այսօր Թուրքիայում վերահսկողական բոլոր մեխանիզմներն ու դատական համակարգը խափանված վիճակում են, բանտերը լցված են ընդդիմադիրներով, առաջատար լրատվամիջոցները գտնվում են կառավարության ձեռքում, խորհրդարանը քաղաքական գործընթացներից դուրս է թողնված: Արտակարգ դրության պատճառով երկիրը վերածվել է մեկ մարդու համակարգի: Խորացող տնտեսական ճգնաժամը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) ստիպում է բռնի ընտրություն անցկացնել»:

Նշվում է, որ Թուրքիայում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հավասարությունը, արդարությունն ու նմանատիպ այլ արժեքներն օր-օրի «մաշվում են»:

Նախաձեռնության հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամին, որտեղ նշվում է, որ հայերը պետության կողմից զրկվել են պատրիարք ընտրելու իրենց իրավունքից, իսկ Աթեշյանը նշանակված է որպես պետության դրածո:

Հայտարարության մեջ մտահոգություն կա նաև հայկական եկեղեցիների ու դպրոցների պատերին պարբերաբար հայտնվող ազգայնամոլական ու ռասիստական գրությունների մասին:

«Այս ամբողջ բացասական պատկերի մեջ ԺԴԿ-ն (HDP) միակ ուժն է, որը կփոխի Թուրքիայում տիրող իրավիճակը:

…Հեռուստատեսությամբ ընդդիմադիր առաջնորդների ելույթների գրաքննությամբ, թեկնածուների համար անհավասար պայմաններով ու արտակարգ դրությամբ ուղեկցվող այս ընտրություններում մեր թեկնածուն ու մեր հույսը կրկին Սելահաթթին Դեմիրթաշն է»,- նշված է հայտարարության մեջ: