Չավուշօղլուի հայտարարությունը Սիրիայում թուրքական վերահսկողության տարածքներում բողոքի ցույցեր է առաջացրել․ ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը

Լուրեր

01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
01.02.2026 | 13:58
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին
01.02.2026 | 13:26
Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ
01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում թուրքական ուժերի և նրանց աջակցությունը վայելող խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներում բողոքի ցույցեր են անցկացվել մի քանի նահանգներում՝ ընդդեմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունների, գրում է SOHR-ը։

Բնակիչները դուրս են եկել փողոցներ Ազազում, Սուրանում, Իհթիմայաթում և Հալեպի այլ շրջաններում,  Ռաս ալ-Այնում, Թել Աբյադում և Իդլիբում։ Նրանք դատապարտել են Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, որ «անհրաժեշտ է ինր-որ կերպ հաշտվել Սիրիայում ընդդիմության և ռեժիմի հետ»։

SOHR-ի աղբյուրների համաձայն՝ հյուսիսային Հալեպի Ազազ քաղաքում ցուցարարները ներխուժել են քաղաքի անվտանգության տնօրինություն, մինչ նրանք ուղևորվում էին քաղաքի տեղական խորհրդի կենտրոնակայան, իջեցրել են Թուրքիայի դրոշը և հրկիզել այն։

Ցուցարարները նաև արգելափակել են թուրքական ավտոշարասյունն Ազազ-Աֆրին մայրուղու վրա՝ թույլ չտալով մտնել Ազազ քաղաք։ Նրանք նաև հակաթուրքական գրաֆիտիներ են թողել պատերին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ անցյալ տարի Բելգրադում Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Սիրիայի իր գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ։

«Մենք պետք է ինչ-որ կերպ Սիրիայում ընդդիմությանն ու ռեժիմին ստիպենք հաշտվել։ Հակառակ դեպքում՝ երկարատև խաղաղություն չի լինի»,- ասել էր նա։

Էմմա Չոբանյան