Իջևանում «ՎԱԶ-21»-ը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ․ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել
Օգոստոսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Անուշ Ա.-ին, որը մահացել է:
Այս մասին հայտնում է Ոստիկանությունը՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն: