Երիտասարդությունը մեր պետության վաղվա ճարտարապետն ու շինարարն է․ ՄԻՊ-ի ուղերձը

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է

«Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարստարապետն ու շինարարն է, մեր ինքնության պահապանն ու զարգացման պատասխանատուն։

Այս առումով հատկապես կարևորվում է պետության կողմից երիտասարդների համար կրթական, մշակութային, սոցիալական ու հանրային տարբեր ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը:

Սկզբունքային է ներառական միջավայրի ձևավորումն ու խթանումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր կարողությունները ներդնել անհատի, հասարակության և պետության զարգացման գործում:

Երիտասարդների ուժեղ կամքի, զարգացման ու առաջընթացի բնական ձգտման և աշխատասիրության շնորհիվ են ստեղծվում ու կյանքի կոչվում նորարարական տարբեր ծրագրեր, որոնք ժամանակակից ու մրցունակ պետության բնութագրիչներն են:

Ուստի, խթանելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև խթանելով նրանց հասարակական և մասնագիտական առաջադիմությունը՝ պետությունը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին հասցեագրված դիմումների ուսումնասիրությունը փաստում է, որ պետական թիրախային աջակցության առավել մեծ անհրաժեշտություն ունեն մարզերում բնակվող երիտասարդները, ովքեր բավարար հնարավորությունների բացակայության պատճառով չեն կարող իրացնել իրենց կարողություններն ու իրավունքները:

Ուստի, համայնքահեն ծառայությունների, համայնքում երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացումը՝ կրթականից մինչև զբաղվածության ապահովում, լուսավորչականից մինչև քաղաքացիական կրթություն, պահանջում է պետության կողմից էլ ավելի մեծ ուշադրություն և ներդրում:

Կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց լսված լինելու իրավունքը՝ նախաձեռնել եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը, որի մասին տեղեկատվությունը կհրապարակվի հաջորդիվ:

Սիրելի երիտասարդներ, ապագայի մեր պատասխանատու քաղաքացիներ, շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ, թող երիտասարդական ավյունն ու կրթական անսահման հնարավորությունները դառնան ձեր ու մեր պետության զարգացած ու ապահով գալիքի կայուն երաշխիքը»։