Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն՝ մշակութային ժառանգության պահպանության համար

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի շրջանակում:

Նշենք, որ տեղի են ունեցել ձեռարվեստի ավանդական տեսակների՝ կարպետագործության և ասեղնագործության դասընթացներ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և ավել տարիքի մեծահասակների համար, որոնք ուղղված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և տարածման միջոցով տարեցների մտավոր և հոգեբանական առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։

Ծրագրում առանցքային դերակատարում ունի տարեցների փորձի իրացումը և նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ներառական միջոցառումների իրականացումը կարևոր նախապայման է երկրի կայուն զարգացման, մեծահասակների ֆիզիկական և մտավոր առողջության, ինչպես նաև սերունդների փորձի փոխանակման ու փոխանցման ապահովման ուղղությամբ։