Քրեական ոստիկանության հատուկ նշանակայինները Ղրղըզստանում և Հորդանանում մասնակցել են զորավարժանքների

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հիմնասյուներից է հատուկ նշանակության վարչությունը։ Ահաբեկչության հակազդում, զինված խմբավորումների վնասազերծում, անձանց անվտանգության ապահովում, կարևորագույն օբյեկտների պահպանություն և այլն. սրանք այն հիմնական գործառույթներն են, որ իրականացնում են հատուկ նշանակության վարչության ծառայողները։

Նրանց կարևորագույն առաքելություններից է ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի խաղաղապահ գործունեությանը, ինչպես և հակաահաբեկչական, հակաթմրանյութային և հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարի միջազգային հատուկ միջոցառումներին մասնակցելը։

Հերթականը տեղի ունեցավ օգոստոսի 2-ից 5-ը՝ Ղրղըզստանի Հանրապետությունում։ «ԿՈԲԱԼՏ-2022» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ Զորավարժությանը ներկա էր Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Քրեական ոստիկանության ՀՆՎ ծառայողները գործուն մասնակցություն ունեցան իրականացվելիք միջոցառումների մշակմանը ու ներգրավվեցին գործնական փուլի իրականացմանը։ Բելառուսի և Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվեցին զինված խմբավորումների կողմից զավթված բնակավայրերի ազատագրման ու պատանդների ազատարձակման գործողություններ։ ՀՆՎ ծառայողներն արժանացան պարգևների։ Կամո Ցուցուլյանն իր հերթին պարգևներ հանձնեց զորավարժության մի խումբ մասնակիցների։ Միջոցառման շրջանակներում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՀԱՊԿ ղեկավարության հետ և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Մինչ այդ, հունիսի 2-ից 10-ը, Քրեական ոստիկանության ՀՆՎ ծառայողները մեկնել էին Հորդանանի Հաշիմյան Թագավորություն՝ մասնակցելու հատուկ նշանակության մարտիկների ամենամյա 12-րդ առաջնությանը, որն իր ծավալով ու մրցաձևերի հագեցվածությամբ աննախադեպ էր։ Մրցաշարին մասնակցել է 23 երկրի հատուկ նշանակության ուժերի 41 թիմ։

Մրցաշարի ընթացքում տրված առաջադրանքները նպատակ ունեին ստուգելու հատուկ նշանակայինների ինչպես մասնագիտական պատրաստվածությունը, այնպես էլ հոգեբանական ու կամային հատկանիշները։ Հայաստանի Քրեական ոստիկանության ՀՆՎ ծառայողները դրսևորեցին բարձր պատրաստականություն և մասնագիտական որակներ։

Նշենք, որ մինչև Հորդանան ու Ղրղըզստան մեկնելը ՀՆՎ ծառայողները, համագործակցելով ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի հետ, իրականացրել էին տարաբույթ ուսումնավարժական հավաքներ՝ կատարելագործելով մասնագիտական հմտությունները։