ՌԴ ԱԳՆ-ն «արդարացված չի համարում» Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմը մշտական ​​կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ռուսական այլ գերատեսչությունների միջոցով»,- ասել է նա։

Նեչաևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն անարդար է համարում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունները։

«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգահեռ՝ ակտիվ աշխատանքը շարունակվում է նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում գետնի վրա իրավիճակի կայունացման համար։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ բազմիցս նշել են ռուս խաղաղապահ զորախմբի կարևոր դերը։ Համարում ենք, որ առանձին քննադատությունը խաղաղապահների հասցեին արդարացված չէ։ Լրացուցիչ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ-ին»,- ասել է նա։

Պաշտոնյան հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն ևս հայկական ու ադրբեջանական կողմերի հետ շփումներ են ունեցել։

«Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, հանդիսանում են խորհրդակցությունների առարկա՝ լուծում գտնելու նպատակով, որը հարմար կլինի ադրբեջանական ու հայկական կողմերին։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ չենք բացահայտնի քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան