ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանն առաջիկայում եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հայտնել է, որ առաջիկայում Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր, գրում են ադրբեջանական լրատվականները։

Հանդիպման հստակ ժամկետ, սակայն, չի նշվում։

«Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը քննարկվելու են տարանցիկ և մաքսային հարցեր, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիների դիվերսիֆիկացիան, ինչպես նաև երկաթուղային տերմինալի ներկա կարգավիճակն ու նոր սահմանային կամուրջների նախագծերը»,- ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ Աստարա քաղաքը դառնալու է Հյուսիս-Հարավ միջանցքի համակարգման կենտրոնը։ Մուսավիի խոսքով՝  Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարը շուտով հանդիպելու են՝ գնահատելու համատեղ նախագծերի իրականացումն ու երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանի հետ Իրանի միջոցով: Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է  Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը:

Բացի այդ, հուլիսի 19-ին Թեհրան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցը քննարկել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Նախագահների այս քննարկումից հետո էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Զրույցի առանցքային թեմաներից մեկը եղել է հենց տրանսպորտային այս միջանցքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։

Մոսկվայի համար այս տարանցիկ միջանցքը կենսական նշանակություն է ստացել, հատկապես՝ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո։

Էմմա Չոբանյան