Զբոսաշրջիկների հիացմունքը, ջրաբանների մտահոգությունը. ցայտաղբյուրներից տարեկան 11 մլն խ/մ ջուր է հոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի այցեքարտը դարձած ցայտաղբյուրները գրեթե բոլոր զբոսաշրջիկներին են զարմացնում ու հիացնում։

Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը հաճախ չենք գիտակցում։

Երևանում մոտ 3000 ցայտաղբյուր կա։ Ստացվում է՝ միայն մայրաքաղաքի ցայտաղբյուրներից մեկ օրում աննպատակ հոսում է նվազագույնը մոտ 70․000 լիտր ջուր։ Ամբողջ հանրապետությունում հաշվառված ցայտաղբյուրների թիվը մոտ 6,5 հազարի է հասնում։ Ջուրը մատակարարում է ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունը, բայց ջրի կորստին չի հետևում։

«Վեոլիա ջուր» ընկերությունը տարիներ առաջ նաև պիլոտային ծրագիր իրականացրեց՝ մայրաքաղաքի մի քանի տասնյակ ցայտաղբյուրների վրա փական տեղադրելով։ Ծրագիրը, սակայն, հետագայում չշարունակվեց, մինչդեռ փականը շուրջ 10 անգամ նվազեցնում է ջրի կորուստը, ասում է ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը։

Մինչ ջրի պաշարով հարուստ Հայաստանում վատնում են ջուրը, աշխարհում վաղուց ջուրը խնայելու տարատեսակ մեթոդներ են կիրառվում։ Հայաստանում էլ կարող են, բայց չեն անում, ընդգծում է ջրաբանը։

Կայան կառուցելու ծրագրեր չկան, բայց ջրի կորուստը կանխելու ուղղությամբ քայլեր արվում են, նշում է շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։

Ցայտաղբյուրների վրա փականների տեղադրումը քաղաքացիների կողմից միանշանակ չի ընդունվում, ոմանք դժգոհում են, որ ջուրը սառնությունը կորցնում է։ Փականներին դեմ քաղաքացիներն էլ, ըստ երևույթին, ապամոնտաժում ու վնասում են դրանք։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Փականների 40 տոկոսն արդեն չկան՝ վնասվել կամ ապամոնտաժվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան